Մարզային կրթամշակութային ծրագիր

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի
երիտասարդական օպերային ծրագրիը «Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամ»-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսներին իրականացրեց կրթամշակութային ծրագիր, որի նպատակն էր հանրահռչակել օպերային արվեստը ՀՀ մարզերում և Արցախում, ստեղծել կայուն զարգացման հիմքեր հայ կատարողական արվեստի հետագա զարգացման և հանրահռչակման համար, ընդլայնել երիտասարդ
օպերային երգիչների մասնագիտական ուսուցման հնարավորությունները, բացահայտել նոր սերնդի ստեղծագործական հնարավորությունները և ինքնարտահայտման նոր հնարավորություններ ստեղծել մասնագիտական ասպարեզում, խթանել ազգային օպերային երաժշտության պահպանումը և տարածումը, ամրապնդել օպերային մշակույթի մասնագիտական փոխանակումները մարզային մշակութային հաստատությունների հետ։

Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ տեղի ունեցավ 7 համերգ, 3 համերգ՝ համապատասխանաբար ՀՀ Արարատի, Շիրակի, Տավուշի մարզերում, 2 համերգ Արցախի հանրապետությունում և մեկ համերգ Երևանում։

Ծրագրի շրջանակներում մենակատարներ Սիլվա Պետրոսյանի, Էլեն Եղիազարյանի, Ջուլիանա Գրիգորյանի, Օֆելյա Համբարձումյանի, Անուշ Մարտիրոսյանի, Բելլա Ամարյանի, Նավասարդ Հակոբյանի, Տիգրան Մելքոնյանի և դաշնակահար Հասմիկ Անտոնյանի մասնակցությամբ տեղի ունեցան համերգներ։ Համերգները զուգակցվեցին վարպետաց դասերի հետ, որոնք անցկացրեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի վոկալ խորհրդատու, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը, Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար, վոկալ քուչինգի միջազգային կարգի մասնագետ Լևոն Ջավադյանը և ԵՊԿ կոնսերվատորիայի դասախոս Ալեքսանդր Թամազովը։ Համերգները և վարպետաց դասերը տեղի ունեցան հետևյալ վայրերում․

համերգ և վարպետաց դասեր Արցախի Հանրապետության Սայաթ Նովայի անվան երաժշտական
քոլեջում (ԱՀ),
 համերգ՝ Շուշիի կերպարվեստի թանգարանում (ԱՀ),
 համերգ և վարպետաց դասեր ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի Արվեստների պատկերասրահի Մեծ
դահլիճում (Շիրակի մարզ),
 համերգ և վարպետաց դասեր Դիլիջանի միջազգային դպրոցում (Տավուշի մարզ),
 համերգ և վարպետաց դասեր Արտաշատի երաժշտական դպրոցում (Արարատի մարզ)։

Ծրագիրն ուղղված էր մարզային մշակութային կյանքի ակտիվացմանը, դասական օպերային արվեստը գնահատող, արժևորող և այն կենսընթացի մաս դարձնող հասարակության հիմքերի ստեղծմանը, երիտասարդ սերնդի շրջանում օպերային արվեստի դերի ու նշանակության կայունացմանը։

Massterclasess with soprano Susanna Bagamyan

2018 թվականի ամռանը սոպրանո Սուսաննա Բագամյանը վարպետաց դասեր անցկացրեց Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի մենակատարների հետ

Massterclasses with conductor and opera singer, bass Suren Shakhijanyan

2018 թվակա2018 թվականի հուլիսի 25-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ֆրանսիահայ օպերային երգիչ,դիրիժոր,  բաս Սուրեն Շախիջանյանը վարպետաց դասեր անցկացրեց երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների հետ։նի հուլիսի 25-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ֆրանսիահայ օպերային երգիչ,դիրիժոր,  բաս Սուրեն Շախիջանյանը վարպետաց դասեր անցկացրեց երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների հետ։

Massterclasses with world famous bariton Gianpiero Ruggeri

2017 թվականին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ բարիտոն Ջիանպիեռո Ռուջջերին վարպետաց դասեր անցկացրեց երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների հետ։

Վարպետության դասեր աշխարհահռչակ օպերային երգչուհի Բարբարա Ֆրիտոլիի հետ

Վարպետության դասեր սոպրանո Կարինե Բաբաջանյանի հետ

Օպերայի երիտասարդ արտիստները մշտապես կատարելագործվում են

Երիտասարդ օպերային ծրագրի մենակատարները վարպետության դասերի են մասնակցել Գերմանիայում, Ռուսաստանում, Էստոնիայում, Իտալիայում, Ռումինիայում այնպիսի անվանի օպերային երգիչների մոտ, ինչպիսիք են Շերիլ Շթուդերը, Դոլորա Զաչիգը, Լյուբով Կազարնովսկայան, Բարբարա Ֆրիտոլին, Մայքլ Փոլը, Մարիաննա Նիկոլեսկյին, Դեյլ Ֆանդլինգը  և այլոք: Հայազգի օպերային երգիչներից վարպետության դասերն են անցկացրել Բարսեղ Թումանյանը, Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Կարինե Բաբաջանյանը,Վազգեն Ղազարյանը, Արկադի Մարտիրոսյանը, Սուսաննա Բագամյանը, Սուրեն Շախիջանյանը, Վաղինակ Օհանյանը, Եղիշե Մանուչարյանը և այլոք: